Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ճգնաժամ կա, բայց ոչ միայն ՍԴ-ում

Ճգնաժամ կա, բայց ոչ միայն ՍԴ-ում
04.07.2019 | 23:51

Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հեգնել է Վահե Գրիգորյանին։Հարցին, թե հիմա Գրիգորյանըմ ՍԴ անդա՞մ է, թե՞ դատավոր, Թովմասյանը նետել է՝ ՍԴ նախագահ։ Իսկ իր առումով էլ վստահեցրել, թե հրաժարական չի տա։ Փաստորեն, Գրիգորյանի երկարաշունչ նամակին Թովմասյանը երկու բառով է պատասխանում՝ հրաժարական չի տա։ Այս առումով իշխանությունը և Վահե Գրիգորյանը պետք է հերթական հնարքը մտածեն, որ ՍԴ աթոռին չափից դուրս «պինդ» նստած, ինքնավստահ Թովմասյանին հեռացնեն ՍԴ֊ից։ Ավելին, վերջինս նաև պնդում է, որ ՍԴ֊ում ճգնաժամ չկա, ասել է՝ այս ողջ իրարանցումը ՍԴ_ի շուրջ արհեստական է։


Ընդհանրապես իրավական, արդարադատության մթնոլորտը Հայաստանում իսկապես ճգնաժամային օրեր է ապրում։ Եվ սա ոչ Գրիգորյանի հաստատմանը, ոչ էլ Թովմասյանը հերքմանը չի սպասում։ Մեզանում այս ոլորտում անհասկանալի քայլերի շղթան այնքան մեծ է, որ թվում է՝ այդ ճգնաժամ երբեք չի ավարտվելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ